Անգլիայի Սուպերգավաթում «Արսենալ»-ից կրած 0-1 հաշվով պարտությունից հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է իր տպավորություններով:
«Լավագույն թիմն այսօր պարտվեց: «Չելսի»-ն իր ձեռքն էր վերցրել նախաձեռնությունն ու կառավարում էր հանդիպման ընթացքը: Մրցակիցը պաշտպանվում էր ողջ թիմով, և մեզ համար բարդ էր գոլ խփելը: Շնորհավորում եմ «զինագործներ»-ին հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ հանդիպման միակ գնդակը խփել է Ալեքս Օքսլեյ-Չեմբերլենը: