Հանրապետության տարածքն օգոստոսի 2-6-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 3-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, oգոստոսի 7-ին` +37 աստիճան: