Spletnik-ի հաղորդմամբ՝ HBO-ի ևս մեկ սերիալ` «Լքվածները» (The Leftovers), էկրան է վերադառնալու աշնանը երկրորդ շրջանով, իսկ եթե ավելի ճիշտ` հոկտեմբերի 4-ին: Այժմ մենք հնարավորություն ունենք դիտելու դրա թրեյլերը: Հատկապես հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են սերիալի գլխավոր դերը կատարում Ջասթին Թերուն և Լիվ Թայլերը:
Հիշեցնենք, որ «Լքվածները» սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 29-ին, իսկ նույն տարվա օգոստոսին HBO-ն որոշել է սերիալը երկարացնել երկրորդ շրջանով: