Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտնել են, որ մտադիր են դատել 41 մարդու` իշխանությունը զավթելու և երկրում խալիֆայություն հիմնելու փորձի համար: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ վերոնշյալ խմբի մեջ մտնում են ինչպես օտարերկրացիներ, այնպես էլ ԱՄԷ քաղաքացիներ:
Գլխավոր դատախազ Սալեմ Սայիդ Քուբեյշը հայտնել է, որ կասկածյալները ծրագրել էին «ահաբեկչական ակտեր իրականացնել ԱՄԷ-ի տարածքում»: