Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դենիս Չերիշևը դեռևս կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:
Անգլիական ակումբը ավելի վաղ արդեն մերժում էր ստացել մադրիդյան ակումբի կողմից, սակայն «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը 24-ամյա ֆուտբոլիստի համար թիմում խաղալու հնարավորություն այևս չի տեսնում: Իսպանացի մասնագետը պատրաստ է ուսումնասիրել խաղացողի վաճառքի համար տարբերակներ:
«Լիվերպուլ»-ը ներկայումս պատրաստ է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 15 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ «Վիլյառեալ»-ը, որը ևս հավակնում է ձեռք բերել խաղացողին, այդքան վճարել չի կարող: