Քրիստոնեադեմոկրատական և քրիստոնեասոցիալական միությունների դաշինքը կարող էր ինքնուրույն ձևավորել Գերմանիայի իշխանությունը, եթե Բունդեսթագի ընտրությունները հիմա կայանային, գրում է Bild am Sonntag-ը:
Այդ դաշինքը վայելում է ընտրողների 43%-ի համակրանքը, և դա բավական է, որպեսզի Գերմանիայի խորհրդարանում այն բացարձակ մեծամասնություն նվաճի: Դա նշանակում է, որ կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը կառավարություն կազմելու համար կարիք չունի այլ կուսակցությունների հետ կոալիցիայի մեջ մտնելու:
Ներկայումս ԳՖՀ-ն ղեկավարում է կոալիցիոն կառավարությունը, որը կազմված է քրիստոնեադեմոկրատական և քրիստոնեասոցիալական դաշինքից, ինչպես նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: