Ահաբեկչական հարձակումների թվի աճը, դրանց ազդեցությունը թուրքական զբոսաշրջության կայունության վրա, քաղաքական անորոշ վիճակը, Թուրքիայում ռուսաստանցի հանգստացողների թվի նվազումը բացասաբար են ազդում թուրքական զբոսաշրջության բնագավառի վրա, հայտնում է տեղի Cumhuriyet պարբերականը:
Հոդվածում նշվում է, որ հյուրանոցները, որոնց անձնակազմի թիվը միջինում 500 մարդ է, սկսում են աշխատանքից ազատել մարդկանց: Միայն հունիս ամսվա ընթացքում հաշվեհամարային ֆոնդի եկամուտը պակասել է 16,8%-ով:
Հանգստացողների թվի նվազումը պայմանավորված են ԴԱԻՇ-ի կողմից սպառնալիքներով, գրում է թերթը: