Մադրիդի «Ռեալ»-ը դիտարկում է հարձակվող Ալվարո Մորատային վերադարձնելու հնարավորությունը:
Ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Յուվենտուս»-ում: 22-ամյա Մորատան վիճաբանել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ, ինչից հետո մադրիդցիները վերսկսել են հետաքրքրվել նրա ծառայություններով:
Ենթադրվում է, որ «արքայական ակումբ»-ը 30-35 մլն եվրո կվճարի Մորատայի տրանսֆերի դիմաց, մինչդեռ վաճառել այն 22 մլն-ով: