Շատերի սիրելի կաթնամթերք պանիրը դանդաղեցնում է իմուն համակարգի ծերացման գործընթացը` դրանում պարունակվող պրոբիոտիկների շնորհիվ: Նման եզրակացության են հանգել ֆին գիտնականները:
Բժիշկ Ֆանդի Իբրահիմը Տուրկուի համալսարանից, պնդում է, որ պանրի ամենօրյա օգտագործումն իմուն համակարգին օգնում է հաղթահարել տարիքային փոփոխությունները:
Մասնագետներն ապացուցել են, որ պրոբիոտիկների բակտերիաները նպաստում են իմունիտետի բարելավմանը: Դա է ապացուցել նաև գիտափորձը: