Մոտ 20 մարդ է տուժել շաբաթ օրը Ֆլորենցիայում տեղի ունեցած տորնադոյի հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն:
Գործակալության տվյալներով, տուժածների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել: Միայն 19-ամյա մի տղա փայտի կտորով գլխին ուժեղ հարված է ստացել:
Քաղաքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին չլքել իրենց տները և զգուշացրել են, որ քաղաքի փողոցները հեղեղված են ջրով և ընկած ծառերով: