Այսօր՝ օգոստոսի 2-ին Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը: Մոսկովյան ակումբն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ կապակցությամբ շնորհավորել են ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի շրջանակներում օգոստոսի 3-ին «Սպարտակ»-ը կընդունի Կազանի «Ռուբին»-ին:
Հավելենք, որ մոսկովյան ակումբի կազմում Մովսիսյանը հանդես է գալիս 2013 թվականից, իսկ Հայաստանի ազգային հավաքականում՝ 2010-ից: