Հաջորդելով Սիդնեյի գիտնականներին, ովքեր չորեքշաբթին համարել են ամենաբարդ օրը, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի գիտնականների մի խումբ փորձեց պատասխանել այն հարցին, թե որն է ամենաանհաջող օրը, հայտնում է rosbalt.ru-ն:
Հետազոտության շրջանակներում՝ Անգլիայի ավելի քան 20 հազար մարդ օրական երկու անգամ նկարագրել են իրենց հոգեվիճակը: Արդյունքները հանգեցրին նրան, որ ամենաբացասական արձագանքներին արժանացավ երեքշաբթի օրը: