Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ երբեք չի մտածել պրոֆեսիանլ ֆուտբոլիստ դառնալու համար:
«Իմ ընտանիքում բոլորը սիրում են ֆուտբոլը: Մի անգամ, երբ խաղում էի բակում, հայրս հարցրեց, թե ինչու չեմ մարզվում որևէ ակումբում: Ընդունեցի հորս առաջարկը: Այդպես սկսեցի խաղալ: Մարզվում էի ամեն օր և ուրախ էի ինձ թիմի մի մասը զգալ: Հայրս միշտ աջակցում էր:
Երբեք չեմ մտածել, որ կարող եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Մանավանդ, որ կհայտնվեմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Ռեալ»-ում կամ «Սպորտինգ»-ում: Այն ժամանակ ես պարզապես ցանկանում էի բավականություն ստանալ ֆուտբոլից»,- Herbalife-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: