Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը դարձյալ կխաղան միմյանց դեմ դեկտեմբերի 12-ին: Թենիսիստների դիմակայությունը կկայանա Դելիում, Թենիսի միջազգային պրեմիեր լիգայի շրջանակներում (ITPL):
Պատմության մեջ երկրորդ Թենիսի միջազգային պրեմիեր լիգայում Նադալը հանդես կգա Micromax Indian Aces թիմի կազմում, իսկ Ֆեդերերը հայտավորված է UAE Royals թիմի կազմում:
Հավելենք, որ թենիսիտների վերջին դիմակայությունը կայացել է Australian Open-2014-ին: Հաղթել է իսպանացին: