Ձեռքերի երակների «ուռչելու» պատճառները շատ են: Երբեմն դրանք արտահայտվում են նիհար մարդկանց մոտ ենթամաշկային ճարպային ցանցաթաղանթի բարակ շերտի պատճառով, ինչպես նաև բարակ, չոր մաշկ ունեցողների շրջանում: Նման դեպքերում արտահայտիչ երակները հիվանդություն չեն, այլ անհատական յուրահատկություն:
Սակայն երկաների «ուռչած» լինելու ամենատարածված պատճառը երակների վարիկոզ լայնացում հիվանդության հետևանքն է կամ դրա նախանշանը:
Նման հիվանդության պատճառը նախևառաջ գենետիկ հակվածությունն է:
Նշանակալից կարող է լինել անոթների տոնուսի փոփոխությունը:
Չի կարելի նկատի չունենալ կանանց օրանիզմում հորմոնալ փոփոխությունները, սթրեսները և նյարդային հիվանդությունները: