Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ուկրաինայի հետ հարաբերությունները ճակատագրական նշանակություն ունեն Հայաստանի համար

Անցյալ ամիս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային ազատեց զբաղեցրած պաշտոնից։ Հայ-ուկրաինական հարաբերությունների բարելավման, տնտեսական ոլորտում ակտիվացման նկատառումներից ելնելով՝ ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ուկրաինահայ ճանաչված ակտիվիստ, գեղանկարիչ Բորիս Եղիազարյանի հետ։

Պարոն Եղիազարյան, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան ազատվեց պաշտոնից։ Ձեր կարծիքով՝ ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը հայ-ուկրաինական հարաբերությունները հատկապես տնտեսական մակարդակում կարգավորելու առումով։

– Ուկրաինայի դեսպանը շատ պասիվ էր Հայաստանում, նա Ուկրաինան չէր ներկայացնում։ Ժողովուրդը ստանում է ռուսական ինֆորմացիա՝ ինչ որ ամբողջ աշխարհը, և ես չնկատեցի, որ Ուկրաինայի դեսպանը Հայաստանում ինչ-որ բան աներ, որ ՀՀ-ում՝ սկսած իշխանություններից մինչև ժողովուրդը, իմանար, թե իրականում ինչ կատարվեց Ուկրաինայում և ինչ է կատարվում մինչև այժմ։ Ուկրաինան իր պոտենցիալով մեծ, հզոր եվրոպական երկիր է, որի հետ՝ անկախ նրանից, թե ինչպես են դրսևորվում Ռուսաստանի պատճառով հայ-ուկրաինական հարաբերությունները, Հայաստանը պիտի ունենա նորմալ հարաբերություններ, որը եկել է դարերից։

Բնական է, որ հայ-ուկրաինական հարաբերությունները պետք է առողջանան, կազդուրվեն ու ամրապնդվեն։ Չի կարելի այնպես մոտենալ հարցին, թե Ռուսաստանը ում հետ կռվում է՝ Հայաստանը պիտի հետևի նրան. Հայաստանը պետք է ունենա իր շահերը։ Այս առումով Հայաստանում Ուկրաինայի դեսպանը ոչինչ չարեց, իր համար նստած էր այնտեղ, որ հանկարծ Հայաստանի իշխանությունները իրենից դժգոհ չլինեն։ Այդպիսին էր տպավորությունը։ Ես կարծում եմ, որ հարաբերությունների առողջացման նպատակով պետք է լինի դեսպանափոխություն, ու նորը պետք է ակտիվ աշխատի այդ երկու երկրների հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

– Միակողմանի փոփոխությունը արդյոք ձեր նշած առողջացմանը կնպաստի՞, եթե մյուս կողմը շարունակի նույն պասիվ գործելաոճը։ Անհրաժեշտություն չկա՞ վերանայելու նաև մյուս կողմի՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնավարման հարցը։

– Ուկրաինայում Հայաստանի դեսպանության աշխատանքը գնահատելիս՝ շեշտեմ, որ խոսքս չի վերաբերում կոնկրետ դեսպանի անձին, բայց որպեսզի նորոգվեն հարաբերությունները, պետք է նույն բանը անի Հայաստանը իր դեսպանի հարցում։ Հայաստանի դեսպանը Ուկրաինայում շատ լավ գիտի հայերին, երկիրը, դա լավ է, բայց ինչի՞ համար են ամբողջ աշխարհում փոխում դեսպաններին՝ որպեսզի նորոգեն հարաբերությունները երկու երկրների միջև։ Իսկ Ուկրաինայի հետ հարաբերությունները ճակատագրական նշանակություն ունեն Հայասատնի համար։

– Ձեր գնահատմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Անդրանիկ Մանուկյանը, որպես դիվանագետ, ինչպե՞ս է իրեն դրսևորել Ուկրաինայում, հատկապես տնտեսական ոլորտում։

– Տնտեսական առումով Ուկրաինան բնական ռեսուրսներով հարուստ երկիր է, իբրև շուկա՝ շատ բան կա այնտեղ անելու, որը հարկավոր է վերականգնել։ Ուկրաինան մի երկիր է, որ կարող է ամեն ինչ տալ Հայաստանին, նույնիսկ 90-ականներին, երբ Հայաստանը պատերազմի մեջ էր, Ուկրաինան էլ՝ տնտեսական ծանր վիճակում, ինքնաթիռներով ապրանք էին տեղափոխում Հայաստան։ Անխոս, այն մեծ շուկա է, Ռուսաստանին չզիջող։ Իսկ երկու երկրների միջև դարերից եկող լավ հարաբերությունները վատացել են կեղծիքների պատճառով։ Անհրաժեշտ է հարաբերությունները նորոգել հատկապես տնտեսական, քաղաքական դիվանագիտական, մշակութային ոլորտներում։ Այսօր Ուկրաինայում այնքան ճանաչված արվեստագետներ կան, ովքեր պատրաստ են ուրախությամբ գալ Հայաստան։ Իսկ նրանք թյուրիմացության մեջ են հայտնվել ռուսական կեղծ ինֆորմացիայի պատճառով։

– Դեսպանի պասիվությունը հայ-ռուսական հարաբերություններո՞վ է պայմանավորված, թե՞ պարզապես անձամբ դեսպանի անգործությամբ ։

– Ամեն ինչ վերևից է սկսվում։ Եթե վարչապետի մակարդակով ցանկանան տեսնել պոտենցիալը և Ուկրաինայի հետ ռազմավարական իմաստով հարաբերությունները շատ կարևորեն, կարծում եմ՝ ամեն ինչ շատ հեշտ կարելի է կարգավորել։ Վերևից ներքև վախենում են մի բան անել, քանի որ մտածում են՝ Ռուսաստանը ինչ կասի։ Ես ձեզ ասեմ՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ես տեսա համայնքների հետ դեսպանատան ակտիվ աշխատանք։ Դրանից այն կողմ ես ոչ մի տեղեկություն չունեմ։ Ցեղասպանության միջոցառման հետ կապված ամբողջ Հայաստանով այս հարցում շատ ակտիվ էին, ես կուզենայի, որ էդպիսի ակտիվություն լիներ տնտեսական, քաղաքական ոլորտներում։ Չստացվեր այնպես, թե միայն Եղեռնի հիշատակով ենք ապրում, իսկ ապագայով ապրել չգիտենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում