Անգլիացի շեֆ խոհարար Ջեյմի Օլիվերը հայտարարել է, որ ծնողները, ովքեր տանն ուտելիք են պատրաստում երեխաների համար, նրանց կյանքը երկարաձգում են 13 տարով:
Բանն այն է, որ երեխայի օրգանիզմն ուղղակի ի վիճակի չէ մարսել, յուրացնել և հասցնել դուրս բերել ճարպն ու շաքարավազը, որոնք երեխան ստանում է ֆասթ ֆուդի միջոցով:
Հենց կիսաֆաբրիկատների և ֆասթ ֆուդերի պատճառով են երեխաների շրջանում զարգանում սրտանոթային հիվանդություններ, ճարպակալում, երկրորդ կարգի շաքարախտ և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակներ: Ստանալով հիվանդություններից մեկը, երեխան ծնողների պատճառով 13 տարով ավելի վաղ է մահանում: