Քլոյե Քարդաշյանն իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ինքն ու իր քույրերը դեռևս շարունակում են Քեյթլին Ջեներին Բրյուս անվանել, գրում է Spletnik.ru-ն:
«Ես և իմ քույրերը կշարունակենք Քեյթլինին Բրյուս անվանել: Ես կարծում եմ` դա բացարձակապես նորմալ է: Նա ինքն է մեզ ասել, որ կարող ենք իրեն անվանել այնպես, ինչպես ցանկանանք, քանի որ, երբ նա զանգահարում է մեզ հեռախոսով, մենք լսում ենք Բրյուսի ձայնը: Ձայնը չի փոխվել»,- ասել է Քլոյեն:
Քլոյեն նկատել է, որ բոլոր երկրպագուները չեն հասկանում, որ այն ինչ տեղի է ունենում էկրաններին, Քարդաշյանների իրական կյանքն է:
Չնայած, որ Քլոյեն շարունակում է իր խորթ հորը նախկին անունով կոչել` դա չի նշանակում, թե նրան չի աջակցում:
«Այն, ինչ արեց Քեյթլինը, ուժեղ և գեղեցիկ է: Նա բավականին ուժ և վճռականություն ունի այդ ամենը հաղթահարելու համար»,- հավելել է նա: