ԵՄ-ի համար ամենակարևոր մարտակոչը բնակիչներն անվանել են ներգաղթը: Այս մասին է հաղորդում «Եվրոբարոմետր»-ի իրականացրած հարցումը, գրում է Delfi-ն:
Պատասխանելով երկու հարցի, թե ԵՄ մակարդակով ինչն է ամենից շատ անհանգստացնում` հարցման մասնակիցների 38 տոկոսը նշել են նեգաղթը: 27 տոկոսը գլխավոր մարտակոչ են համարում տնտեսական դրությունը, 24 տոկոսը` գործազրկությունը:
Ներգաղթի պատճառով ամենաշատն անհանգստացած են Մալթայի` 65 տոկոս և Գերմանիայի բնակիչները` 55 տոկոս: Լատվիայում ներգաղթը ԵՄ-ի համար կարևոր մարտակոչ են համարել բնակչության 38 տոկոսը: