«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան այսօր՝ օգոստոսի 2-ին Քաթարում բուժզննում կանցնի՝ ՊՍԺ տեղափոխության համար: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:
Տրանսֆերային գործարքի արժեքը շուրջ 63 մլն եվրո կկազմի: Արգենտինացի ֆուտբոլիստը 4-ամյա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ, որին վերջնականապես կմիանա առաջիկա շաբաթվա ընթացքում:
Դի Մարիան «Ռեալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը: Նախորդ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը 3 գոլ է խփել և գոլային 10 փոխանցում կատարել Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 27 հանդիպումներում: