Ֆրանսիայի գավաթի խաղարկության «Լիոն»-ի դեմ հանդիպման ավարտից հետո ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ հնարավոր է այլևս չխաղա փարիզյան ակումբի կազմում:
«Հնարավոր է, սա իմ վերջին խաղն էր փարիզյան ակումբի կազմում: Առաջիկա օրերին պետք է կարևոր որոշում կայացնեմ»,- Goal-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:
Հիշեցնենք՝ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված են «Միլան»-ը, «Գալաթասարայ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ավելի վաղ շվեդ ֆուտբոլիստը նշել է, որ հաջորդ քայլն իր կարիերայում անակնկալ կլինի: