Հնդկաստանի արևմուտքում գտնվող Գուջարաթ նահանգում հեղեղումների և սողանքների հետևանքով 53 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարար Հարիբահի Չաուդհարին, գրում է TASS-ը:
«Դրությունը մեծ տագնապ է առաջացնում: Վերջին օրերի ընթացքում Գուջարաթում տարերքի զոհերը 53-ն են»,- նշել է նա:
Նախարարի տվյալներով` բնակչությանն օգնության և հեղեղումների հետևանքների չեզոքացման համար 14 փրկարարական թիմ է ուղարկվել` արձագանքման ազգային ուժերի կազմից, ինչպես նաև ոստիկանությունից: Որոնողափրկարարական աշխատանքներին միացել է ռազմաօդային ուժերի ավիացիան:
Նշվում է, որ նրանց շնորհիվ հաջողվել է փրկել ավելի քան 3 հազար մարդու կյանք: