Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ժամանակն է, որ Արևմուտքը վերբեռնի հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հարևանների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) հետ. Newsweek

Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հեռանկարային վերացումը կարող է տնտեսական օգուտ բերել Հարավային Կովկասում նրա հարևաններին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին։ Սակայն դա չի կարող փոխհատուցել տարածաշրջանային խոցելիությունները՝ էթնիկ լարվածությունից մինչև կառավարական կոռուպցիա և զգալի աղքատութուն։

Իրականացնելով Իրանի միջուկային հեռանկարային գործարքը՝ Արևմուտքը չէր կարող մոռանալ նրա ներգրավվածության մասին խոցելի Հարավային Կովկասում։ Իրանական գործարքը փոխում է հավասարումը բոլոր երեք երկրների համար և հավանաբար բացում նոր հնարավորություններ։

Հայաստանը կախված է Ռուսաստանից ու Իրանից և անհանգիստ է։ Անցած ամիս ծայր առան փողոցային ցույցեր, որոնց հիմքում ռուսական մենաշնորհի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի առաջարկված բարձրացումն էր։ Ռուսաստանը նաև վերահսկում է Հայաստանի երկաթուղային համակարգը և խափանում Իրանի կողմից ֆինանսավորվող ընդլայնմանը։

2013-ին Մոսկվան ճնշեց դժկամ Հայաստանին՝ ստիպելով հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից և միանալու պակաս հարուստ Եվրասիական տնտեսական միությանը։ Հայաստանը կախված է ռուսական ռազմական օժանդակությունից՝ կանխելու Ադրբեջանի կողմից ցանկացած պոտենցիալ քայլ, որը նպատակ ունի ավելի վաղ ԼՂ պատերազմում կորցրած տարածքները հետ նվաճել։ Չնայած նվազող, սակայն զգալի դրամական փոխանցումները Ռուսաստանի ընդարձակ սփյուռքի կողմից օժանդակում են հայկական տնտեսությանը։ Այս մասին Newsweek պարբերականի իրենց հոդվածում գրում են Դենիս Քորբոյը (Լոնդոնի թագավորական քոլեջի ավագ հետազոտող, եղել է ԵՄ դեսպանը Հայաստանում և Վրաստանում), Վիլյամ Քորթնին (Rand Corporation վերլուծական ոչ առևտրային կազմակերպության ավագ գիտաշխատող, Վրաստանում և Ղազախստանում ԱՄՆ նախկին դեսպան), Ռիչարդ Կոզլարիչը (Ջորջ Մեյսոնի համալսարանի Էներգետիկայի գիտության ու քաղաքականության կենտրոնի տնօրեն, ԱՄՆ նախկին դեսպան Ադրբեջանում և Բոսնիա Հերցեգովինայում)։

Ճնշումն ընդլայնվում է էներգիայով հարուստ, սակայն կոռումպացված Ադրբեջանում։ Հետաքննող լրագող Խադիջա Իսմայիլովան և ավելի քան 90 այլ ակտիվիստներ և լրագրողներ բանտարկված են։ Արձագանքելով դրան՝ Արևմտյան Եվրոպայի առաջնորդները բոյկոտել են անցած ամիս Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությունը։

Ադրբեջանի կառավարիչները տեսնում են արժեքների վրա հիմնված գործընկերության Արևմուտքի նպատակը որպես սպառնալիք իրենց իշխանությանը։ Ադրբեջանական գազը պետք է սնի «Հարավային գազային միջանցքի» ԵՄ հավակնոտ նախագիծը, սակայն առերեսվում է մրցակցության Ռուսաստանի կողմից առաջարկվող, սակայն թանկարժեք «Թուրքական հոսք» գազատարի և պոտենցիալ կերպով Իրանի հետ։

Առերեսվելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը՝ Բաքուն ընտրել է վերաբալանսավորում Մոսկվայի նկատմամբ։ Ռուսական զենքի հսկայական գնումներն ամրապնդում են այդ ընտրությունը։ Ապագա պաշտպանական կամ էներգիայի արտահանման կապերն Իրանի հետ կարող են ավելացնել Բաքվի հնարավորությունները։

Վրաստանը Հարավային Կովկասի ամենալիբերալ պետությունն է։ Օրինակ՝ Համաշխարհային բանկի բիզնեսի վարման բարենպաստության ինդեքսում Վրաստանն առաջ է Կանադայից։ Քաղաքային պաշտոնյաների ուղիղ ընտրությունները բարելավել են Վրաստանի ժողովրդավարությունը, մինչդեռ երկիրը տառապում է քմահաճ կառավարումից։

Թեև ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում Վրաստանի վաղ անդամակցությունը չի քննարկվում, Վրաստանի արևմտյան կողմնորոշումը ստուգվում է։ Ռուսաստանի հետ առևտրային և ճանապարհորդական կապերը բարելավվել են, սակայն դիվանագիտական կապերը մաշվում են, քանի որ Ռուսաստանը հետամուտ է Վրաստանի անջատողական տարածաշրջաններ Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնակցմանը։

Հարավակովկասցիներն ավելիին են ձգտում աշխարհաքաղաքական բազմակարծության հարցում, որը չի սպառնում ռեժիմի գոյությանը։ Նրանք անհանգստանում են Ռուսաստանի աճող հաստատակամության և ինքնապաշտպանության համար Ուկրաինային օգնելու Արևմուտքի անվճռականության առնչությամբ։

Հարավկովկասցիները հույս ունեն, որ Չինաստանը և այժմ հավանաբար նաև՝ Իրանը ներդրում կանեն տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքում։

Իրանի հետ առաջիկա ինտենսիվ շփումների հեռանկարը և մարտահրավերներն ավելի հաստատական Ռուսաստանից պետք է ստիպեն Արևմուտքին վերաձևավորելու և վերալիցքավորելու հարավկովկասյան ռազմավարությունը։

Արևմուտքը պետք է ավելին անի՝ կապ հաստատելու Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ։ Տնտեսական բարեփոխման քաջալերումը կենսական կարևորություն ունի մի երկրի համար, որն ունի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ավելի թույլ ցուցանիշ, քան Պարագվայը։ Տնտեսական և մարդկային հարթություններում ԵՄ-ն պետք է «Արևելյան գործընկերությունում» Հայաստանի մասնակցությանը տա լիակատար արտահայտում։

Նախկինում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն ու ռազմավարական դիրքը սահմանափակել են այն, ինչ կարող էր անել Արևմուտքը՝ պարտադրելու մարդու իրավունքներ և քաղաքական ազատություններ։ Այսօրվա փոխված իրավիճակը չի արդարացնում անտեսվող չարաշահումները։ Քանի դեռ իրավունքների նկատմամբ հարգանքը չի բարելավվել, ԵՄ-ն պետք է սպասման ռեժիմ սահմանի «Արևելյան գործընկերությունում» Ադրբեջանի մասնակցության հարցում։ Ամերիկացի 16 սենատորների՝ վերջերս գրված նամակը մեծացրել է ամերիկյան ճնշումը Բաքվի վրա։

Երկու տասնամյակ ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի միջոցով ջանում է միջնորդել խաղաղությանը ԼՂ հակամարտությունում՝ առանց ոչ ակնհայտ օգուտի։ Բաքվի ու Երևանի՝ դիվանագիտորեն ներգրավվելու ձախողումը բարձրացնում է պատերազմի վերսկսման ռիսկերը։

Արևմուտքը պետք է վերակենդանացնի Մինսկի գործընթացը և ակտիվացնի ոչ պաշտոնական «Բ» պլանը՝ ուսումնասիրելու հնարավոր լուծումները։ Այն նաև պետք է կոչ անի Թուրքիային մշակել Հայաստանի հետ մերձեցման նոր նախաձեռնություն։ Անկարայի կողմից սահմանի «կնքումը» խորացնում է Հայաստանի կախվածությունն Իրանից։

Վրացիների համար առանց վիզայի ուղևորությունը պետք է լինի ԵՄ-ի համար առաջնահերթություն։ Արևմուտքը կարող է օգնել Վրաստանին զսպելու պոտենցիալ ագրեսիան՝ մատակարարելով պաշտպանական զենքեր։

Պատմության ընթացքում, որի ժամանակ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան մրցել են Հարավային Կովկասում ազդեցության համար, անկախությունը, ազատությունները և բարգավաճումը հիմնականում խույս են տվել տարածաշրջանից։ Երբ Թբիլիսին, Բաքուն և Երևանը հետապնդում են այդ նպատակները, Արևմուտքը պետք է մեծացնի աջակցությունը։ Երբ դա տեղի չի ունենում, հերթը հասնում է գործառական հարաբերություններին՝ հատկապես հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տևական հակամարտությունը։

Սակայն միևնույն ժամանակ, նայելով առաջ, Հարավային Կովկասը կմնա խոցելի։ Արևմուտքը պետք է հետևի ավելի գործնական, կատարողականի վրա հիմնված ռազմավարության՝ օգնելու Հարավային Կովկասին գործ ունենալու անորոշ Իրանի և ավելի հաստատակամ Ռուսաստանի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում