Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպմանը երկրի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն դիմակայություն անցկացրեց գավաթակիր «Վոլֆսբուրգ»-ի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակի մինչև նախավերջին մյունխենցիները հաղթում էին 1:0 հաշվով: Գոլի հեղինակ էր դարձել Արիեն Ռոբենը:
Սակայն նախավերջին րոպեին Նիկլաս Բենդտները հավասարեցրեց հաշիվը, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստները: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիա»-ն երրորդ անգամ անընդմեջ չի կարողանում նվաճել այս տիտղոսը: Մինչդեռ «Վոլֆսբուրգ»-ն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց այն: