Փորձագետները կապ են գտել երեխայի ակտիվության և սպորտի նկատմամբ մոր վերաբերմունքի միջև: Այս մասին հայտնում է toneto.net-ը:
500 մայրերի և 4 տարեկան երեխաների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի ֆիզիկական ակտիվության մեծացումը հնարավոր է մոր կյանքի փոփոխության միջոցով:
Գիտնականները չափել են սրտխփոցի հաճախականությունը, կատարել անհրաժեշտ հետազոտություններ՝ պարզելով, որ մոր ակտիվությունը նպաստել է, որ իր երեխան ևս շատ ակտիվ լինի:
Սակայն գիտնականները չեն բացառում, որ ակտիվ երեխաները, ընդհակառակը, մորը ստիպում են ակտիվություն ցուցաբերել: Մոր ֆիզիկական ակտիվության միայն մեկ րոպեն երեխայի ակտիվությունը մեծացրել է 10%-ով նրա սեփական ակտիվության համեմատ:
Կնոջ ակտիվությունը 1 ժամում երեխայի տոնուսը բարձրացրել է 6 րոպեով:
Սակայն երեխայի ծնվելուց հետո կնոջ ակտիվությունը նվազում է: Դա կապված է մեծ թվով տնային գործերի հետ: