Տասնմեկ մարդ վնասվածքներ են ստացել, երբ անհայտ անձը հրազենով կրակ է բացել ամերիկյան Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում: Այս մասին հայտնում է PzFeed պորտալը:
Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել երեկույթներից մեկի ժամանակ:
Կրակողը փախել է հանցագործության վայրից:
Post թերթի հաղորդմամբ՝ բոլոր տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, 4 հոգի ուղարկվել է հոսպիտալ, վիրավորներից մեկը ծայրահեղ վիճակում է: