«Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարձյալ կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ը 122 մլն եվրո կառաջարկեն 26-ամյա ուելսցի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ Բեյլն «արքայական ակումբ» է տեղափոխվել 2013 թվականին 100 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով պատմության ամենաթանկարժեք տրանսֆեր ունեցող ֆուտբոլիստը:
Նախորդ մրցաշրջանում Բեյլը 48 հանդիպում է անցկացրել մադրիդյան ակումբի կազմում, 17 գոլ է խփել և գոլային 11 փոխանցում կատարել: