Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է շարունակել աշխատանքը նվազագույնը ևս 20 տարի:
«Ինձ մարզչի պաշտոնում եմ տեսնում նաև 70 տարեկանում: Մտադիր եմ աշխատել այնքան, որքան թույլ կտա առողջությունս: Այս աշխատանքում փորձը շատ կարևոր է: Եթե ֆուտբոլիստները տարիքի հետ կորցնում են լավ մարզավիճակը, ապա մարզիչներն այդ խնդիրը չունեն: Տարիքի հետ ավելի հմուտ եմ դառնում:
Իհարկե, կարելի է կորցնել աչքերի փայլը, բայց դա արդեն այլ պատմություն է: Ցանկացած դեպքում, կարծում եմ, որ ավելի եմ վարպետանում»,- Sportsmole-ը մեջբերում է 52-ամյա մասնագետի խոսքերը: