Wednesday, 24 04 2024
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00

Գյումրիում կտրուկ նվազել է դիմորդների թիվը

«Ոչ միայն Գյումրիում, այլ նաև ողջ հանրապետությունում է նվազել դիմորդների թիվը: Պատճառը ոչ միայն արտագաղթն է, այլ նաև հասարակության սոցիալ տնտեսական վիճակը: Հատկապես Գյումրիում մարդիկ հնարավորություն չունեն իրենց զավակներին նորմալ կրթության տալու, օրվա հացի հարցն հազիվ են լուծում, ուր մնաց, թե բուհական վարձ վճարելը կարողանան,- նշեց Գյումրիի «Պրոգրես» համալսարանի ընդունող հանձնաժողովի նախագահ տիկին Ս. Մովսիսյանը և հավելեց. -Գյումրիում նաև այլ խնդիր կա. եթե հնարավորություն ունեն երեխային համալսարանական կրթություն ապահովելու, անպայման ուղղորդում են դեպի Երևան: Իսկ դա հավելյալ ծախսեր է»:

Եվ իրապես, այս տարվա վիճակագրական տվյալների համաձայն՝ դիմորդների թիվը հանրապետության երկրորդ քաղաքում կտրուկ նվազել է: Ավանդաբար ռեյտինգային համարվող և մեկ տեղի դիմաց միշտ երկու երեք հավակնորդ ունեցած Գյումրիի ճարտարագիտական համալսարանում հատկացված 165 տեղից ընդամենը 75 դիմորդ է ընդունվել: Նույնն է նաև Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում: Թեև այս տարի ունեցել ենք 350-ից ավելի դիմորդ, որը 80-ով ավելի է անցյալ տարվա համեմատությամբ, սակայն հատկացված 670 տեղից ընդունվել են 305-ը, մնացածը թափուր է: Վիճակը քիչ թե շատ կայուն է խիստ մասնագիտական մշակութային կամ արվեստի բուհերում: Երևանի կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԲՈւՀ-ի փոխտնօրեն Ս. Պետրոսյանը նշեց, որ բուհն ունի ընդհանուր առմամբ 144 ուսանող, որը Գյումրիի համար բավական լավ ցուցանիշ է, ընդ որում, կան նաև օտարերկրացի ուսանողներ, ուղղորդված նախարարության կողմից: Բացի այդ, անցյալ տարի ունեցել են 21 դիմորդ, որից ընդունվել են 18-ը, իսկ այս տարի նույնիսկ աճ են գրանցել և 23 դիմորդից ընդունվել են 21-ը, որոնք բաշխված են համապատասխան գործիքային կատարողական և ոկալ բաժիններում գրեթե հավասարաչափ: Պարոն Պետրոսյանը նաև նշեց, որ ուրախալի է նաև այն, որ դիմորդների մոտ կա որոշակի հետաքրքրություն նաև այն ժողգործիքների հանդեպ, որոնք ամբողջ հանրապետությունում, օրինակ անցյալ տարվանից համարվել են «մեռնող»: Այս տարի բուհն ունի երկու ուսանող քանոնի բաժնում և մեկ ուսանող քամանչայի բաժնում:

Ուշագրավն այն է, որ եթե պետական բուհերը կարողանում են ինչ որ կերպ դիմորդի ունեցած պակասը լրացնել կամ նվազագույն կայուն քանակն ապահովել, ապա մասնավոր բուհերը ստիպված են ավելի ճկուն քաղաքականությամբ փորձել գոյատևել: «Մենք փորձում ենք առկա ուսանողական պակասը լրացնել հեռակա ուսուցումը խթանելով: Անցյալ տարի ունեցանք 260 շրջանավարտ: Այս տարի 100 շրջանավարտ չմասնակցեցին ավարտական քննություններին ու երևի հաջորդ տարի իրենց խնդիրը կլուծվի: Դա հասկանալի է, մարդկանց սոցիալական վիճակն ու հազար ու մի պատճառներ: Մեր մարզը՝ հատկապես Գյումրին շատ սպեցիֆիկ են: Սակայն մեկ հարցի կուզեմ, որ ուշադրություն դարձվի: Պետական ու ոչ պետական բուհերի միջև կա անհավասար պայմաններ, և մենք օրինակ, որ Հայաստանի առաջին մասնավոր բուհերից ենք, եթե ոչ առաջինը, ու նաև չունենք որևէ խնդիր նյութատեխնիկական ու պրոֆեսորա-դասախոսական կազմի հարցում, այսօր ըստ էության գործում ենք կապված ձեռքերով,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրու «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը: – Տպավորոթյուն չստեղծվի, թե միայն դժգոհություն պիտի ներկայացնենք: Ունենք նաև հաջողություններ: Մեր բուհը հայկական բուհական համակարգում մեր՝ 3-րդ ենթախմբի բուհերի մեջ գրավել է 3-րդ տեղը, իսկ մասնավոր բուհերի մեջ 1-ին տեղում ենք: Սա և իմ, և մեր կոլեկտիվի ձեռքբերումն է: Ուղղակի այն է կարևոր, որ կրթության ոլորտին այն էլ մասնավոր բուհական կրթությանը մի փոքր ավելի ազատականացում լիներ»,- ամփոփում է պարոն Խաչատրյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում