Փաստաթղթերի ստուգման նպատակով ինքնությունը չբացահայտված վարորդին կանգնեցրած ոստիկանը սպանվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, տեղեկացնում է Associated Press-ը:
Ոստիկանության ներկայացուցիչ Թոնի Արմսթրոնգի խոսքերով՝ տուժած ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է ստացված վնասվածքներից:
Ներկա պահին անց է կացվում պատահարի բացահայտման աշխատանքը, և փնտրվում է սպանության գործով կասկածյալը: