Վերացող տեսակի կենդանիների լուսանկարները հայտնվել են Նյու Յորքի 102 հարկանի Empire State Building շինության պատերին: Իր տեսակի մեջ այսպիսի առաջին ակցիան հարկավոր է կենդանիների պաշտպանությանը ուշադրություն գրավելու համար, տեղեկացնում է TASS-ը:
Դինամիկ «լուսային նկարները», այդ թվում՝ սպիտակ բարսը, հազվագյուտ կապիկները,թռչուններն ու ջրային կենդանիները պետք է փոխվեն Ջեյ Ռալֆի երաժշտության ներքո: Լուսանկարները ստեղծվում են 40 հզոր լուսարձակների միջոցով, որոնք տեղադրված են հարևան շինություններից մեկի վրա: