Հայաշատ Հալեպում հուլիսի 31-ին հրթիռի պայթյունից հայ է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «Գանձասար» թերթի խմբագրությունը: Վիրավորը Ջորջ Ուրֆալյանն է, ով սիրիական ՍԱՆԱ գործակալության լուսանկարիչն է: Դեպքը տեղի է ունեցել ալ Ռաշիդին թաղամասում լրատվական աշխատանքներն իրականացնելու ժամանակ: Նաև վիրավորվել են սիրիական հեռուստակայանի երկու աշխատակիցներ՝ Շադի Հելուեն և Ֆադի Խարուֆը: