Համաձայն Hershey Centre for Health & Nutrition կենտրոնի հետազոտության՝ մուգ շոկոլադն ավելի օգտակար է, քան շատ մրգահյութեր, և իր տեսակի մեջ արտասովոր մթերք է: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք խոչընդոտում են առողջ բջիջների վնասմանը:
Բացի այդ, մուգ շոկոլադը պաշտպանում է նաև սրտային հիվանդություններից:
Հետազոտության մեջ գիտնականները մուգ շոկոլադի, կակաոյի և տաք շոկոլադի մեկ չափաբաժինը համեմատել են մրգահյութերի խառնուրդի հետ:
Պարզվել է, որ մուգ շոկոլադի և կակաոյի բաղադրության մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ և ֆլավոնոլներ կան, քան նույնիսկ ամենաօգտակար մրգահյութերի: