Մոլդովայի նոր վարչապետ Վալերի Ստրելեցը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանին հետ հարաբերությունների վերբեռնմանը՝ հաղորդում է TASS-ը:
«Ռուսաստանը մեր երկրի համար կարևոր գործընկեր է, սակայն այսօր մեզ պակասում է փոխըմբռնումը: Մենք պետք է հաղթահարենք այդ պատնեշը, նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ հարցերի ամբողջ համալիրը քննարկելու և հարաբերությունները վերբեռնելու համար»,- ասել է Ստրելեցը՝ հավելելով, որ երկրու երկրների միջև բարեկամության և համագործակցության ներկայիս պայմանագիրն ըստ էության չի գործում:
Վարչապետը նշել է, որ Ռուսաստան մոլդովական որոշ մթերքների ներմուծման արգելքը Քիշնևը գնահատում է «որպես էմբարգո», և երկրների միջև հարաբերությունները «դժվար է ռազմավարական անվանել»: