Ֆրանսիական DUDO ընկերությունը թողարկել է տղամարդու հատուկ ներքնազգեստներ, որոնք, ինչպես հավաստիացնում են ստեղծողները, պաշտպանում են տղամարդկանց սեռական օրգանները բջջային հեռախոսների վնասակար ճառագայթումից: Այս մասին գրում է Novate.ru-ն:
Նոր ներքնազգեստը պատրաստված է գործվածքից, որի կազմում, բացի բամբակից, պոլիէսթերից և էլաստինից, ներառվել են նաև արծաթե թելեր, որոնք հետ են մղում ճառագայթման 99 տոկոսը: