Բեռլինում մոտ 1300 մարդ մասնակցել են բողոքի ակցիային՝ հաջակցություն Netzpolitik.org բլոգի երկու լրագրողների, ովքեր մեղադրվում են պետական դավաճանության մեջ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Ցույցի մասնակիցները՝ «Հանուն մամուլի իրավունքների և ազատության» կարգախոսով, պահանջում են դադարեցնել լրագրողների և նրանց աղբյուրների դեմ հետաքննությունը:
Բարձրացված սկանդալի ֆոնին գերմանացի որոշ քաղաքական գործիչներ հանդես են եկել Գերմանիայի գլխավոր դատախազ Հարալդ Ռանգի հրաժարականի առաջարկով: