Thinfilm նորվեգական ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին «խելացի» գինու շիշը, ինչի վրա գտնվող էլեկտրոնային հաղորդիչը կարողանում է բացահայտել՝ շիշը բացված եղե՞լ է, թե՞ ոչ, և այդ տեղեկությունը փոխանցել սմարթֆոնին: Այս մասին հայտնում է kedem.ru-ն: Այդ նուրբ էլեկտրոնային հաղորդիչները ունեն բացառիկ նույնականացումներ, որոնք օգտագործում են գինի արտադրողները՝ շշին հետևելու համար:
Thinfilm ընկերության մշակողները համարում են, որ «խելացի» գինու շիշը կարող է դառնալ օգտակար գործիք մաքսանենգ ալկոհոլի դեմ: Տպված էլեկտրոնիկայի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հետևելու շշին՝ արտադրողից մինչև սպառող, ինչը թույլ է տալիս լիովին վստահ լինել ապրանքի իրական և որակյալ լինելու մեջ: