Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտ»-ին և պարտություն կրեց 1:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Փյունիկ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
«Ալաշկերտ»-ի 23-ամյա բրազիլացի հարձակվող Հեբերը դուբլ է ձևակերպել և հաղթանակ պարգևել «Ալաշկերտ»-ին:
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
«Փյունիկ» – «Ալաշկերտ»՝ 1:2
Վարազդատ Հարոյան (12′) – Հեբեր (22’, 82’)