Թուրքիայի կառավարությունը «պետք է անհապաղ դադարեցնեի Սիրիայում քրդերի դեմ բոլոր թշնամական և սադրիչ գործողությունները»: Անկարային ուղղված նման պահանջով հանդես է եկել քրդական ազգային պաշտպանության ուժերի ընդհանուր հրամանատարությունը՝ գրում է Firat News-ը:
Կոմյունիկեում ասվում է, որ «այս շաբաթ Թուրքիայի բանակը Քոբանի և Սարինա քաղաքներում կրկին գնդակոծել է քուրդ աշխարհազորայինների դիրքերը»: Արդյունքում մինչև հուլիսի 31-ը զոհերի թիվը հասել է 11 մարդու:
«Այդ ագրեսիվ ակցիաների հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկած է թուրքական իշխանությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ: