Աշխարհի 10-րդ ռակետ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 6:1, 6:2 հաշվով առավելության է հասել իտալացի Անդրեաս Սեպիի նկատմամբ Համբուրգի մրցաշարի կիսաեզրափակիչում:
Դիմակայությունը տևել է 1 ժամ 20 րոպե:
Մրցաշարի եզրափակիչում Նադալը խաղալու է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի դեմ, ում արդեն երկու անգամ պարտվել է ընթացիկ մրցաշրջանում: