Նույնիսկ այնպիսի կենսուրախ աղջիկը, ինչպիսին Կարա Դելևինն է, կարող է դառնալ վատ տրամադրության զոհ: «Թղթե քաղաքներ» իր նոր ֆիլմի կապակցությամբ բրիտանացի մանեկենուհին մասնակցել է ամերիկյան Good Day Sacramentо շոուին, որտեղ հաղորդավարը նույնիսկ շփոթել է նրա անունը՝ Կարային անվանելով Կարլ: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Որպես տիպիկ անգլուհի, նա դրան պատասխանել է հումորով: Սակայն հաղորդավարը շարունակել է նրան զայրացնող հարցեր տալ, և հասկանալով, որ հյուրը դժգոհ է դրանից, ռեժիսորները կադրից հանել են Դելևինին՝ հնարավորություն տալով հաղորդավարներին առանց Կարայի քննարկել նրա վարքը:
Հավանաբար այդ վերաբերմունք Դելևինը տանել չի կարողացել: Twitter-ի իր էջում այդ մասին նա գրել է. «Որոշ մարդիկ պարզապես ունակ չեն հասկանալու սարկազմը և բրիտանական հումորը»:
Նրան չի հասկացել նաև լեգենդար Վուպի Գոլդբերգը: Տեսնելով Կարայի վարքը էկրանից՝ նա քննադատել է նրան. «Հաշտվիր դրա հետ: Դու ոչ ոք ես: Հիշիր, դու այդ ոլորտում սկսնակ ես, իսկ ես աստղ եմ»: Ապա խորհուրդ է տվել. «Փոքրիկս, եթե դու պատրաստվում ես աշխատել այդ ոլորտում, ապա սովորիր համակերպվել: Չի կարելի մարդկանց անտեսել, հիշիր՝ բոլորն անում են իրենց աշխատանքը»: