Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

«Իմ երկրորդ երեխուն էլ են իրանք սպանել»․ 45 ժամ բանակում ապրած նորակոչիկի ծնողները պետությունից արդարություն են սպասում

18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան գործով 2012-ին տեղի ունեցած դատավարությունն անտեղի ձգձգվում է, մինչդեռ գործով փաստերն այնքան շատ են ու այնքան անառարկելի, որ դատավարությունը վաղուց պետք է ավարտված լիներ, իսկ մեղավորները՝ պատժված: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Նորայրի ծնողները:

Գործով 4 մեղադրյալներ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Նորայրի մահվան հանգամանքների մասով լրացուցիչ փորձաքննություն նշանակվի, ընդ որում՝ առաջարկելով, որ փորձաքննությունն անցկացնեն իրենց մատնանշած կենտրոնը և փորձագետները:

«Բայց ինչո՞ւ, Ասոյանի ու փորձաքննությանը մասնակցած մյուս հեղինակավոր անձինք հանրապետության մեջ լավագույնն են, ինչո՞ւ հանկարծ նրանց տված եզրակացությունը հայտնվեց կասկածի տակ: Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ուրեմն կփաստի, որ էս գործով փող է պտտվել: Բայց դա բացառված բան է, որ լրացուցիչ փորձաքննություն լինի ու ուրիշ եզրակացություն: Ես առողջ տղա եմ ուղարկել բանակ, որին երկու օր հետո մահացած հետ են տվել ինձ: Ու դա եղել է անուշադրության, ամենաթողության արդյունքում, և այդ մարդիկ պետք է պատասխան տան»,- ասաց Նորայրի մայրը՝ տիկին Կարինեն:

Հիշեցնենք, որ Ջրաշեն գյուղում բնակվող Սահակյանների ընտանիքի ավագ որդին՝ Նորայր Սահակյանը, բանակ էր զորակոչվել 2012-ի ձմռանը: Պետք է ծառայեր Խոջալուում, սակայն զորակոչվելուց 45 ժամ հետո զինվորական համազգեստով նրա դին Ղարաբաղից տեղափոխում են հայրենի գյուղ: Նորայրը, ծնողների պնդմամբ, դեկտեմբերի 21-ին Էրեբունու զինկոմիսարիատից լիովին առողջ, առանց որևէ խնդրի, զորակոչվել էր բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ պարացետամոլ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել, որևէ միջամտություն չէր եղել: Տեղ հասնելուն պես նրան տեղափոխել էին հոսպիտալ, բայց նրան ոչ մի բժիշկ չէր մոտեցել, որևէ միջամտություն չի արվել, և արդյուքնում, դեկտեմբերի 23-ին Ջրաշենի գյուղապետը ծնողներին հայտնել էր որդու մահվան մասին բոթը:

Դեռևս 2012-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում: Քրեական գործ է հարուցվել Կարեն Ջուլհակյանի (հերթապահ մայոր, հավաքակայանի պատասխանատու), ուղեկցող ենթասպա Վարուժան Մանասյանի, հերթապահ բժիշկ Արկադի Չախոյանի, Իվանովոյի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Մհեր Դավիդյանցի նկատմամբ (314-րդ հոդվածով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով): Մեղադրյալներից որևէ մեկը ներկայումս անազատության մեջ չէ, և Նորայրի հարազատների խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի օր առաջ նրանք դուրս գան նաև մեղադրյալի կարգավիճակից:

Նշենք, որ Նորայրի կրտսեր եղբայրը՝ Արտյոմը, ևս մահացել է՝ Նորայրի մահից 5 ամիս անց, մայիսին, անզգույշ վայր ընկնելու պատճառով: Նա ևս պետք է ամիսներ անց բանակ զորակոչվեր, բայց եղբոր պես այդպես էլ չհասցրեց վայելել զինվոր դառնալու պատիվը:

Ի դեպ, 1 ամիս առաջ Սահակյանների ընտանիքում համալրում է կատարվել: Տիկին Կարինեն, իր մեջ խեղդելով որդիների կորստի ցավը, իր մեջ ուժ է գտել և լույս աշխարհ բերել ևս մեկ որդի: Նրան կոչել է Արտյոմի անունով: Հիմա մխիթարվում են նորածին Արտյոմով, բայց նշում, որ երբեք ու ոչ մի վայրկյան չեն հանգստանա, մինչև արդարությունը չվերականգնվի, և մեղավորները չպատժվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում