«Վալենսիա»-ի կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդին Մյունխենի «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում է: Մյունխենյան ակումբի ղեկավարությունն արդեն բանակցությունն է վարել արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ:
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Օտամենդին 35 հանդիպում է անցկացրել «Վալենսիա»-ի կազմում ՝դառնալով 6 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, ՊՍԺ-ն և «Չելսի»-ն: