Իրաքում ահաբեկչական հարձակումների ու ռազմական գործողությունների ընթացքում հուլիսին ընդհանուր առմամբ զոհվել է 1332 մարդ և տուժել 2108-ը: Այս մասին ասվում է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության զեկույցում (UNAMI), որը հրապարակվել է կազմակերպության Facebook-ի էջում:
«Խաղաղ բնակիչների շրջանում սպանվել է 844 մարդ՝ ներառյալ 27 ոստիկան: Առնվազն 1616 մարդ վիրավորվել է, որոնցից 38-ը՝ ոստիկանության աշխատակիցներ: Իրաքի անվտանգության մարմինների աշխատակիցների թվում 488 մարդ է զոհվել, 492-ը վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրությունում:
Տվյալ թվերը ներառում են նաև Անբար գավառում սպանվածներին և վիրավորվածներին, որը կառավարական ուժերի և ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների միջև թեժ մարտերի ասպարեզ է դարձել: