Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ`լրագրողների կողմից ջերմ ընդունելության արժանացած Microsoft ընկերության Windows 10 օպերացիոն նոր համակարգը թերություններ ունի:
Այդ համակարգը նախատեսում է օգտատիրոջ անձնական տվյալներում միջամտության բարձր աստիճան: Փորձագետները զգուշացնում են, որ օպերացիոն համակարգի գործարանային կարգավորումները ագրեսիվ են տրամադրված օպերացիոն համակարգի նկատմամբ:
Մասնավորապես, օպերացիոն համակարգն ունակ է կարդալ էլեկտրոնային փոստը, կարող է ստանալ օգտատիրոջ օրացույցի գրառումներն ու կոնտակտները: