Սիցիլիայի դատարանը մի քանի տարի առաջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դատավճիռ է ներկայացրել հայտնի մոդել Նաոմի Քեմբելի վերաբերյալ:
45-ամյա ֆոտոմոդելը 6 ամիս պայմանական է ստացել այն բանի համար, որ 2009 թ. ծեծել է լուսանկարիչ Գայտանո դի Ջովանիին:
Աստղի նման ագրեսիվ պահվածքը պայմանավորված էր նրանով, որ տղամարդը լուսանկարել էր Նաոմիին նրա նախկին ամուսնու՝ ռուս միլիարդատեր Վլադիմիր Դորոնինի հետ:
Թոփ-մոդելի փաստաբանը մտադիր է բողոքարկել դատավճիռը: Դրանով հանդերձ ինքը՝ ֆոտոմոդելը, և նրա փաստաբանը հրաժարվել են մեկնաբանություններ տալուց: