Vesti.ru-ի փոխանցմամբ`իտալական օդանավակայանում ամերիկացի հանրահայտ ռեփեր Snoop Dogg-ից բռնագանձել են ավելի քան 200 հազար դոլար: Կանխիկ մեծ գումարը գերազանցել է թույլատրելի նորման: Այն երգչի մոտ հայտնաբերվել է զննման ժամանակ:
Snoop Dogg-ը ձերբակալվել է Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա մարզի Լամեցիա-Տերմե քաղաքում, որտեղից նա համերգից հետո պետք է մեկներ Լոնդոն: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ռեփերն իր հետ ունեցել է 422 հազար դոլար (կանխիկ), որից ավելի քան 200 հազարն առգրավվել է Իտալիայի ֆինանսական գվարդիայի հետ` հենված «փողեր լվանալու» մասին օրենքի վրա: