Korrespondent.net-ի փոխանցմամբ` Հնդկաստանն ու Բանգլադեշը տարածքներ են փոխանակել: Խոսքը անկլավների մասին է, որոնց ավելի քան 50 հազար բնակիչները, որոնք չունեին քաղաքացիություն, այժմ կկարողանան մասնակցել ընտրություններին:
Ընդհանուր առմամբ Հնդկաստանը Բանգլադեշին հանձնել է 111 անկլավ և փոխարենը ստացել է 51 անկլավ: Փոխանակման հետևանքով Հնդկաստանը կորցրել է մոտ 40 կիլոմետր տարածք:
Ավելի վաղ` հունիսին, ցամաքային սահմանի մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Հնդկաստանի ու Բանգլադեշի վարչապետեր Նարենդրա Մոդին ու Շեյխ Հասինը: