Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը նշել է, թե ինչպես է իր թիմը նախապատրաստվել Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության հմանդիպմանը:
«Հաղթանակը կարևոր է: Պետք է վստահ սկսենք մրցաշրջանը: Դա հոգեբանորեն անչափ կարևոր է: Հուսով եմ՝ մեզ կհաջողվի հաղթանակ տանել:
Երկրպագուներն ակնկալում են, որ մենք դարձյալ առաջնության հաղթող կդառնանք: Իհարկե, այժմ այնքան էլ լավ մարզավիճակում չենք: Բայց դա նորմալ է այս շրջանի համար»,-Daily Mail-ը մեջբերում է Իվանվոիչի խոսքերը: