BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` «Թալիբան» շարժման ենթադրյալ նոր առաջնորդ, մոլա Ահթար Մանսուրը աուդիուղերձով դիմել է բոլոր թալիբներին, որում կոչ է արել չհանգստանալ, քանի դեռ ամբողջ Աֆղանստանը չի անցել իսլամական կառավարման ներքո:
«Երբ մենք ասում ենք տարբեր գործընթացների, օրինակ՝ խաղաղության գործընթացի մասին, հասկանում ենք, որ այդ ամենը թշնամու քարոզչական կամպանիան է: Մենք շարունակելու ենք մեր ջիհադը, քանի դեռ իսլամական կառավարում չենք հաստատել ամբողջ երկրում»:
Ենթադրվում է, որ Ահթար Մանսուրը դարձել է «Թալիբան» շարժման առաջնորդ, մոլա Օմարի ժառանգորդը, որի մահվան մասին տեղեկությունները հայտնվեցին հուլիսի 29-ին: